Իրանի ՊՆ ղեկավարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին


Իրանի ՊՆ ղեկավարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Մարտ 13 23:00 2024

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ ռազմական կապերի վերաբերյալ մի շարք քննարկումներ և հանդիպումներ են տեղի ունեցել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Կատարի իշխանությունների հետ, հաղորդում է IRNA-ն։

 

Նրա խոսքով՝ քննարկումները կենտրոնացած են եղել «թե ինչ կարելի է անել համագործակցության ընդլայնման հիմք ստեղծելու համար» պաշտպանության ոլորտում։ Նա հավելել է, որ նման մոտեցում է դրսևորվում Թուրքիայի և Ռուսաստանի հետ քննարկումներում։

 

 

Գեներալը նշել է, որ Իրանը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է զենքի արտահանումը, քանի որ երկիրը պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաբավության։

 

 

Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

 

 

«Նորարարության և արտադրվող զենքի տեսակի շնորհիվ այս թիվը հետագայում էլ ավելի կավելանա»,- հավելեց նա։

 

Երկրի պաշտպանության նախարարն ասել է, որ Իրանն այժմ ինքնաբավ է անօդաչու թռչող սարքերի համար շարժիչներ արտադրելու հարցում և աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա: