Տավուշի սահմանապահ Բերքաբեր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում Արևագալի ժամերգություն էր (Տեսանյութ)


Տավուշի սահմանապահ Բերքաբեր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում Արևագալի ժամերգություն էր (Տեսանյութ)
Մարտ 13 20:45 2024

Տավուշում Մեծ Պահքի չորեքշաբթիները Արևագալի ժամերգության շուրջ միավորվելու օրերն են։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի հոգևորականները սահմանապահ Բերքաբերում էին՝ Տիրոջ փառաբանության համար։

«Ճանապարհ և Ճշմարտություն և Կյանք, Քրիստո'ս, առաջնորդի'ր մեզ` բարձրանալու երկրից դեպի երկինք:

Կյանքի մուտքի դուռ, Հիսո'ւս, մեզ էլ ներս տար Քո Հոր և Հոգու մոտ` միշտ փառաբանություններ երգելու»: