Վարչապետն ինչ ուզենա՝ դա էլ կխոսի. Գագիկ Մելքոնյան


Վարչապետն ինչ ուզենա՝ դա էլ կխոսի. Գագիկ Մելքոնյան
Մարտ 13 10:39 2024

Վարչապետն ինչ ուզենա՝ դա էլ կխոսի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Խոսելով Տավուշի չորս գյուղերի մասին՝ նա ասաց, թե լրագրողները «շատ են վռազում»։

«Քննարկում ենք։ Հիմա մենք ունենք Արծվաշեն, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում, քննարկում պետք է գնա, թե Արծվաշենն ինչի հետ փոխվի, իսկ դուք վռազում եք, ասում եք՝ տվեցին»,- ասաց ՔՊ-ականը։