Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են մահացել


Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են մահացել
Մարտ 13 14:22 2024

Օկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկանը կրակել է իր ծառայակիցների վրա։ Միջադեպի պատճառը, ըստ հաղորդագրության, «ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելն» է, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

 

Մեկ կրակոցից վիրավորվել են 1982 թվականին ծնված ոստիկան Ռամիզ Իսմայիլովը և ոստիկան Աբիդ Մուստաֆազադեն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին։