Չկրակելու հրաման չկա․ Սուրեն Պապիկյան


Չկրակելու հրաման չկա․ Սուրեն Պապիկյան
Մարտ 13 09:56 2024

«Սահմանում կանգնած զինվորը կարող է կրակել՝ ըստ իրեն տրված հրամանի։ Չկրակելու հրաման չկա»,- այս մասին Ազգային ժողովի միջանցքում ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

 

Մեկ այլ հարցի ի պատասխան, ըստ որի՝ մամուլում հրապարակումներ կան, որ Տավուշի 4 գյուղերից պետք է դուրս գան հայկական զորքերը, այդպիսի գործընթաց կա՞, Պապիկյանն արձագանքել է․

 

 

«ԶՈՒ-ն շարունակում է իրականացնել իր գործունեությունը»:

 

ՊՆ ղեկավարը անպատասխան թողեց լրագրողների մյուս հարցերը վստահեցնելով՝ երեկ ՀՀ վարչապետը բոլոր հարցերին պատասխանել է։