Նիկոլ Փաշինյանն իր Tik Tok-ի պաշտոնական էջով հրապարակել է սկանդալային տեսանյութ:
Սա թերևս ՀՀ պատմության աննախադեպ հրապարակումներից է, երբ երկրի ղեկավարը ո՛չ ավել և ո՛չ պակաս Tik Tok յան էջով հրապարակում է պատերազմի ժամանակ իր և Պն նախարարի խոսակցությունը։
Նախ այս ամեն ինչի մեջ առաջին ողբերգությունն այն է , որ պաշտպանության նախարարը վարչապետին մարտական գործողությունների մասին զեկուցում է «whatsApp» հավելվածի միջոցով, իսկ, երբ ուզում եք հասկանալ, թե ինչ օպերատիվ ձևով են պաշտպանության նախարարն ու վարչապետը իրար հետ շփվում պատերազմի ժամանակ, պարզապես նախարարի զեկուցելու ժամը ֆիքսեք, և Փաշինյանի պատասխանի ժամը:
Ի դեպ Փաշինյանի և իր թիմակիցների պնդմամբ գերագույն գլխավոր հրամանատարը հենց Փաշինյանն էր , անգամ սպառնում էին ժողովրդին թե բա «չշշկռե՛շք»:
Ինչ խոսք՝ ֆանտաստիկ օպերատիվ են...7ժամ հետո արձագանքելը լրիվ նորմալ է, քանի որ օրը եղել է ոչ աշխատանքային՝ այսինքն կիրակի:
Ահա հենց այսպես էլ հանձնվել է մեր հայրենիքի ամենաթանկ բաժինը՝ թշնամուն։











