Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գյումրեցի ըմբշամարտիկը


Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գյումրեցի ըմբշամարտիկը
Օգոստոս 25 15:31 2017

Այսօր` օգոստոսի 25-ին, ժամը 9:30-ի սահմաններում Մուշ թաղամասում BMW մակնիշի ավտոմեքենա է վթարի ենթարկվել: Վարորդը` 1988 թվականին ծնված Տիգրան Թորոսյանը տեղում մահացել է: Նրան մեքենայից դուրս են բերել փրկարարները` հատուկ տեխնիկայի միջոցով:

Տիգրան Թորոսյանը մարզիկ էր, զբաղվում էր ըմբշամարտով: Վթարի մանրամասները պարզում են իրավապահները: