Երևանի ավագանու առաջիկա նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ ներկայացնելով այն․
30 օր անսահմանափակ երթևեկություն - 8.800֏,
90 օր անսահմանափակ երթևեկություն - 23.600֏,
365 օր անսահմանափակ երթևեկություն - 88.000֏:
Ցանկացած փաթեթ ներառում է հասարակական տրանսպորտի բոլոր միջոցները։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:










