Եթե որոշ աշխույժ դեմքեր աշխուժորեն զեկուցել են վարչապետին, թե «չես պատկերացնի՝ ինչ ենք գտել», ապա նրանք տրամադրել են ապատեղեկատվություն. Քերոբյանի փաստաբան


Եթե որոշ աշխույժ դեմքեր աշխուժորեն զեկուցել են վարչապետին, թե «չես պատկերացնի՝ ինչ ենք գտել», ապա նրանք տրամադրել են ապատեղեկատվություն. Քերոբյանի փաստաբան
Փետրվար 29 19:45 2024

«Եթե վարչապետին տրվել է այն բովանդակությամբ զեկուցագիր, կողքից էլ մի երկու փաստ, որ հենց սենց է եղել, ապա դա ապատեղեկատվություն է եղել: Երբ մարդիկ որոշ թղթեր են կարդացել, գալիս են՝ ասում, որ սենցա եղել, «չես պատկերացնի՝ ինչ ենք գտել», բայց ինչ է գտել և ինչ է ուզում պատմել՝ դա այլ հարց է», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Փաշինյանը որքանո՞վ մասնակցություն ունի այս գործին։

Եգորյանը նշեց, որ Քերոբյանն իրեն ոչինչ չի կարող փոխանցել այդ հարցով։

Քերոբյանի փաստաբանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց՝ գործը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ։