«Հայփոստ»-ի անունից էլի կեղծ ծանրոցների մասին հղումներ են գալիս»․ ահազանգ


«Հայփոստ»-ի անունից էլի կեղծ ծանրոցների մասին հղումներ են գալիս»․ ահազանգ
Մարտ 6 22:48 2024

ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է․ ««Հայփոստ»-ի անունից էլի կեղծ ծանրոցի հղումներ են գալիս։ Ցավոք, կրկին մարդիկ ինձ գրում են դրա մասին։ Մարդիկ, որոնք ծանրոց չէին սպասում։
Մարդիկ, որոնք չէին էլ կարդացել, թե ինչ ա գրված, բայց կտտացրել էին հղումը։ Մարդիկ, որոնք արդեն հինգերորդ նման նամակի մասին են ինձ գրում։ Ինչ ասեմ։ «Հայփոստ», մի բուռ հող առաքի, լցնեմ գլխիս»,- գրում է մեդիափորձագետը»։