Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ


Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ
Մարտ 6 22:46 2024

Պաշտպանության նաաախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»։