Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց


Երևանում բախվել է 3 մեքենա․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Մարտ 6 00:22 2024

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 22։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ Նոր Զովք սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են BMW X6, Toyota և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։