Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը


Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Մարտ 5 20:12 2024

Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։