ԱԺ «Հայաստան» խմբակցության անդաՄ Մեսրոպ Մանուկյանը անդրադարձել է Շինարարների փողոցում խանութների և կրպակների քանդմանը՝ նշելով․
«Ինչո՞ւ է ՔՊ-ի ողջ ծանր հրետանին կախվել աներոջս բենզալցակայանից։ Շատ պարզ պատճառով․ երեկ Շինարարների փողոցում կասեցրինք քաղաքացիների օրինական սեփականության ապօրինի քանդումը, և իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից։
Ի՞նչ արեցին․ ողջ ՔՊ-ով ու իրենց արբանյակներով նետվեցին մարտի՝ աներոջս բենզալցակայանի դեմ, որը լիովին օրինական է, գտնվում է բոլորովին այլ վայրում, քանդվող խանութների հետ որևէ կապ չունի։
Ասում ես՝ ինչո՞ւ եք ապօրինի քանդում մարդկանց խանութները։
Պատասխանում են՝ իսկ քո աները բենզալցակայան ունի։
Բայց վերջապես պատասխանեք գլխավոր հարցին՝ ինչու՞ եք քանդում մարդկանց օրինական սեփականությունը։
Աներոջս բենզալցակայանը ձեր ապօրինությունների համար ալիբի չէ»։










