Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում բնակեցնել օկուպացված Ստեփանակերտը


Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում բնակեցնել օկուպացված Ստեփանակերտը
Մարտ 5 18:41 2024

Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է առաջիկայում օկուպացված Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին։

 

Ինչպեսա հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը։

 

Նշվում է, որ  պաշտոնյան հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի «բնակիչների խմբի հետ» (չակերտները՝ Tert.am) և ասել, որ «նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կրկժանում ներքին տեղահանվածների վերադարձի համար» (չակերտները՝ Tert.am)։

 

Թե երբ է մեկնարկում ադրբեջանցիների բնակեցումը, քանի հոգի են տեղափոխվելու օկուպացված Ստեփանակերտ, չի հաղորդվում։