Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օկուպացված Արցախում ադրբեջանական վանդալիզմի՝ մասնավորապես Արցախի ԱԺ շենքի ոչնչացման դեպքին․
«Ես էլ եմ ցավում, երբ տեսնում եմ, թե ոնց են վերանում հայկական շենքերն ու շինությունները մեր՝ հայկական հողում։
Հնարավոր չէ մնալ անտարբեր, եթե քաղաքական գիտակցությամբ հայ ես։
Հնարավոր չէ մնալ անտարբեր, քանի որ այդ նույն ճակատագիրը սպասվում է բոլոր հայկական շենքերին՝ անկախ գտնվելու վայրից։
Հնարավոր չէ մնալ անտարբար, քանի որ հենց այդ անտարբերությունից է սկսվում այս շենքերի անպաշտպանությունը։
Հնարավոր չէ մնալ ու միայն սգալ։ Սուգը առանց գործի երաշխավորված սուգ է»,- գրել է թյուրքագետը։