Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս․ Լավրով


Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս․ Լավրով
Մարտ 2 13:41 2024

«Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս»,-Անթալիայիում լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավալի է, որ Երևանը որոշեց Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու և Ղարաբաղի հարցում Մոսկվային մեղադրելու քաղաքականություն վարել։ Սա դաշնակցային մոտեցում չէ»,- հայտարարել է Լավրովը։