«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել


«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել
Մարտ 1 13:10 2024

«Ռոսսելխոզնադզոր»-ը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի մատակարարման հարցում։

Ինչպես հաղորդում է interfax.ru-ն, հայկական «Մաքս Ֆիշ» ընկերության կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ են հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել այս ձեռնարկությունից ձկնկիթի մատակարարման համար։