ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադառնալով Բեռլինում երկօրյա բանակցությունների արդյունքներին՝ տեսակետ հայտնեց, որ «Փաշինյանենք ՀՀ գոյության երրորդ տասնամյակի կեսերին հերոսաբար հայտարարում են, որ մեծ ձեռքբերում են ունեցել՝ ՀՀ-ի տարածային ամբողջականությունը ճանաչող երկրների հետ իրենք բանակցում են։ Պատգամավորը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի անդամ երկրները՝ բոլորն էլ ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Հաջորդը ի՞նչ է լինելու, Փաշինյանը հերոսաբար ասաց, որ արևելքում արևը ծագի և ինքը պատրաստ է բանակցել բոլոր նրանց հետ, որ արևը արևելքո՞ւմ է ծագում, էտա՞ ձեր ինքիշխանությունը։ Այն ձեռքբերումը, որ ՀՀ-ն անկախացման պահին ուներ, հիմա իրենք հերոսաբար պահպանում են։ Արա՛, դրանք պրոբլեմներ չէին մինչև ձեր գալը, դրանք կասկածի տակ չէին դրվում»,-ասաց նա։
Թե ինչ նոր սկզբունքներ կներառվեն բանակցային գործընթացում՝ Մամիջանյանը նշեց, որ առանց Ադրբեջանի մասնակցության՝ պարտվողական թղթեր է ստորագում Փաշինյանը, ինչ կարելի է սպասել։ «Չգիտեմ՝ ինչի կհասնի, կարող է գնան մի չորս, հինգ երկիր հավաքի, ստորագրեն, որ Սևանը ՀՀ տարածքում է գտնվում և ասեն՝ տեսա՞ք Փաշինյանը ինչ արեց․ Սևանը ՀՀ տարածքում ճանաչեց»,-ասաց նա։
Պատգամավորը նկատեց, որ դեմարկացիա և դեմիլիտացիա են քննարկում այն պարագայում, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ սուվերեն տարածքում է։
«Բացի այդ, էլի թող նոր սկզբունք քննարկեն, իսկ նախորդների հետ ի՞նչ կատարվեց»,-հարցրեց նա։










