Ցանկացած բանակություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Գերմանիայի միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Բայց նրանց հայտարարություններից տեսանք, որ պայմանավորվել են հերթապահ խոսքերով արտահայտվել։ Պարզ չէ, թե որոնք են սկզբունքները և հարցերի հերթականությունը։
Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար պնդում են, թե իրենց որևէ միջնորդ պետք չէ, դա գալիս է նրանից, որ փորձում են միայնակ ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա։ Բայց մյուս կողմից էլ իրենք խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արևմտան, թե՛հետխորհրդային հարթակը, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն»,-ասաց Օհանյանը։
Նա նշեց, թե այդ բանակցություններից արդյունք ակնկալել պետք չէ։










