Հայաստանը ողջունում է Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը. ՔՊ-ական պատգամավոր


Հայաստանը ողջունում է Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը. ՔՊ-ական պատգամավոր
Մարտ 1 07:48 2024

Հայաստանը ողջունում է Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վերականգնումը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Սա, ըստ նրա, չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, որ հայկական կողմը արդյունավետ է համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն ու կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։