Ես չեկա ձեզ խաղաղություն բերելու, այլ՝ սուր, ասում է մեր Տերը․ Բագրատ Սրբազանի քարոզը


Ես չեկա ձեզ խաղաղություն բերելու, այլ՝ սուր, ասում է մեր Տերը․ Բագրատ Սրբազանի քարոզը
Փետրվար 29 20:48 2024

Հատված՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․

«Շատերը նեղվում են իմ խոսքերից, թե ինչո՞ւ ես Սուրբ Գրքի հոգևոր բովանդակության մասին «չեմ խոսում»

Ես շատ եմ լսել, այս խոսքերից նեղվում են մարդիկ, ասում են՝ ինչո՞ւ Սուրբ Գրքի հոգևոր բովանդակության մասին չի խոսվում (ես չեմ խոսում)։

Ինչպե՞ս է լինում հոգևոր բովանդակությունը, վերացական պատմություններո՞վ, առանց գործողությա՞ն, առանց կյանքի օրինակի՞, որի մեջ մենք ամեն օր ապրում ենք, տեսությո՞ւն, որ այսօր լավ զգացեք ու գնացեք տուն։

Սուրբ գիրքը լավ զգալու մասին չէ, հակառակ՝ վատ զգալու մասին է։ «Ես չեկա ձեզ խաղաղություն բերելու, այլ՝ սուր»- ասում է մեր Տերը։

Եվ ընդհանրապես, հոգևոր կյանքն էլ՝ պարզապես լավ զգալու մասին չէ, պայքարի մասին է՝ ներսի պայքարի, դրսի պայքարի։ Օդի մեջ բանե՞ր են դրանք։

Մենք ինչի՞ մեջ ենք ուզում ապրել։ Սրա՞նք չեն հասարակությունը, հանրությունը կառուցող սյուները, գաղափարները՝ ճշմարտություն, արդարություն, զոհաբերություն, ազատություն, ուրախություն, հաղթանակ։

Մեր հավատացածը կյանքում իրականացնելու մասին է։

Ինձ համար կարևոր չի, թե քանի հոգի կներղվեն։ Իբր թե կնեղվեն, որովհետև լսելով պատասխանատվության գաղափարն է գոյանում իրենց վրա»։