Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Արցախի երիտասարդական կազմակերպությունների, միավորումների ներկայացուցիչների և ակտիվիստների հետ։
Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին հորդորել է խոսել առավելագույնս բաց, չխուսափել որևէ հուզող հարցից, չկաշկանդվել ցավոտ ու անլուծելի թվացող խնդիրների բարձրաձայնումից։
«Անլուծելի խնդիր գոյություն չունի։ Ճիշտ ձևակերպենք հարցը, ճիշտ հասկանանք առաջնահերթությունները, ու միասին, գրագետ աշխատելու դեպքում արդյունք անպայման լինելու է։ Ես Ձեր կողքին եմ, իմ թիմը ձեր կողքին է», -ասել է նա։
Հանդիպումն անցել է գործնական, աշխատանքային մթնոլորտում, երիտասարդությանը հարիր անկեղծ ու մարդկային շեշտադրումներով։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր և դրանց լուծման ճանապարհները։ Քննարկվել են կոնկրետ գաղափարներ, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։
Գագիկ Ծառուկյանն առաջարկել է նման ձևաչափով հանդիպումները դարձնել պարբերական։