«Եթե մտահոգ ես» կարգախոսով ՀՀԿ-ն ի՞նչ էր ասում, չէիք լսու՞մ, թե՞ չէիք ուզում հասկանալ․ Զաքարյան


«Եթե մտահոգ ես» կարգախոսով ՀՀԿ-ն ի՞նչ էր ասում, չէիք լսու՞մ, թե՞ չէիք ուզում հասկանալ․ Զաքարյան
Փետրվար 29 13:46 2024

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Մուտիլովկան արվեստ դարձրած Նիկոլն ասում է․ «... բա Սերժ Սարգսյանը վերահաս արհավիրքի մասին ինչի՞ չգրեց»։

Բա էս ի՞նչ ա, ձեր կարծիքով: Սրանից պարզ Էլ ո՞նց գրվեր, որ գլուխներդ մտներ:

«Եթե մտահոգ ես» կարգախոսով Հանրապետականն ի՞նչ էր ասում, չէիք լսու՞մ, թե՞ չէիք ուզում հասկանալ, քանի որ ձեր իշխանազավթման նպատակը հենց Արցախը հանձնելն ու հայկական պետականությունը քայքայելն էր...

«Եթե մտահոգ ես Արցախի ապագայով»,

«Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ»,

«Եթե մտահոգ ես ավանդական արժեքների այլասերմամբ»,

«Եթե մտահոգ ես սահմանների ամրությամբ»,

«Եթե մտահոգ ես անորոշ ապագայով» և այլն:

Բա էս ամենն ու՞մ էին վերաբերում...»։