Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ


Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ
Փետրվար 29 12:48 2024



Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչու է Հայաստանն անընդհատ հերքում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, նա պատասխանեց. «Որովհետեւ չեմ ուզում շտապել, երկրորդը, չեմ ուզում, որ ստացվի, որ միակողմանի ինչ-որ քայլ է արվում: Մեր գործողությունները ցույց են տալիս, որ մենք շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության, քան մեր շատ-շատ գործընկեր երկրներ, որոնք անգամ ԵՄ անդամ են: Դա ասում են մեր ԵՄ գործընկերները իրենց բանաձեւերով:

 

Ես կարծում եմ, որ մենք պետք է  այդ ուղղությամբ մտածենք, բայց նորից ես չեմ ուզում շտապել, քանլ անել, որովհետև պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»: