SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի բնակիչ 42-ամյա Արթուր Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել իր տնից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Լրահոս
Արայիկ Թոփալյանը 10:1 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ
13
Մարտ,
2025 23:17
Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն՝ ընդունել․ Աբրահամյան
13
Մարտ,
2025 22:31
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «խաղաղության պայմանագրի» ստորագրման պատր ...