2021 թվականին հայ ժողովուրդը տապալել է մեծ պլան՝ Հայաստանը դարձնել Ռուսաստան- Բելառուս միութենական պետության անդամ. Ալեն Սիմոնյան


2021 թվականին հայ ժողովուրդը տապալել է մեծ պլան՝ Հայաստանը դարձնել Ռուսաստան- Բելառուս միութենական պետության անդամ. Ալեն Սիմոնյան
Փետրվար 29 15:53 2024

2021 թվականին հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական հարց է լուծել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դուք չեք պատկերացնի, թե 2021 թվականին ինչ արեց հայ ժողովուրդը՝ աշխարահաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ՝ միգուցե չգիտակցելով կամ ինչ-որ տեղ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել»,- ասաց նա։

Հարցին՝ ո՞րն էր նպատակը՝ արձագանքեց. «Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ»։

«Սա է մեծ պլանը»,- հայտարարեց նա՝ շեշտելով, որ Հայաստանին նման առաջարկ պաշտոնապես չի եղել։

«Չէ, այդպես չեն անում, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ նոր եկած իշխանությունն ասի՝ դե նախկինները՝ այսինքն մենք ենք մեղավոր ու այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս»,- ասաց Ալեն Սիմոնյանը։