Նոր Նորքի Լվովյան փողոցի բնակիչները պնդում են, որ քաղաքապետարանն իրենց այդ տարածքից հանում է կանաչապատման անվան տակ, սակայն այդտեղ բարձրահարկ շենք են կառուցելու։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ չի բացառվում, որ այդ տարածքում Քաղաքապետարանը շինթուլտվություն տա։
Տեղում է նաև Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը։
Իրավիճակը լարվեց, երբ քաղաքապետարանը տեխնիկա մտցրեց տարածք, որպեսզի քանդեն շինությունները։
Բնակիչներն էլ տեղեկացնում են, որ քանդման մասին իրենց նախօրոք չեն ծանուցել: Երկու օր են տվել տարածքն ազատելու համար:










