ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ․ ՄԻՊ-ը պարզաբանում է՝ միջազգային չափորոշիչով տեղեկություններ են պետք


ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ․ ՄԻՊ-ը պարզաբանում է՝ միջազգային չափորոշիչով տեղեկություններ են պետք
Փետրվար 28 19:57 2024

«Եթե Հայաստանում քաղբանտարկյալների մասին միջազգային չափանիշներին համատասխանող տեղեկություններ լինեն, հրապարակային կխոսեմ»։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ 

«Եթե դեռ չեմ խոսել այդ մասին, նշանակում է այդ տվյալները ոչ միայն առկա չեն, այլև իմ կողմից հաստատված չեն» ասել է նա՝ հավաստիացնելով, որ մշատպես խոսել է առկա տարբեր խնդիրների՝ թե՛ գործերի քննության, թե՛ կալանքի ինստիտուտի մասին․ «Դրանք միանշանակ խնդրահարույց են Հայաստանում և պետք է լուծում ստանան»,- ասել է Մանասյանը։