«Հայոց պատմության» 7րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից հանելու մասին որևէ խոսք չկա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա՝ այն դիտարկումները և կարծիքները, որոնք ստացվել են, նման հիմք չեն պարունակում․ «Դասագիրքը մնում է շրջանառության մեջ և դրանում պետք է կարգավորվեն այն խնդիրները, որոնք բարձրացված են և մենք բոլոր անհրաժեշտ փուլերով անցել ենք»,-ասաց Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ գործող դասագրքերում թռուցիկ ուսումնասիրությամբ180-ից ավելի սխալ են հայտնաբերել։
«Դա դասագիրք է, որով տարիներ շարունակ սովորել են, և ես խոսում են գիտական սխալների ու անճշտությունների մասին, հետևաբար, թողնում եմ Ձեզ, թե այս հանրային աղմուկն ինչքանով է ուղղորդված»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության դեմ ներկայացված դատական հայցին, Ժաննա Անդրեասյանը նշեց. «Ես ողջունում եմ, իրավական պետություն ենք, ուղղակի ինձ համար բարդ է հասկանալ՝ ինչպես է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին առասպելներ օգտագործե՞լ է իր պատմության մեջ թե՞ ոչ, բայց սա մեր տիրույթում չէ»։










