ՌԴ-ից ՀՀ-ում հեղաշրջման կոչերի մասին Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն. Մարիա Զախարովա


ՌԴ-ից ՀՀ-ում հեղաշրջման կոչերի մասին Փաշինյանի խոսքերը որևէ հիմք չունեն. Մարիա Զախարովա
Փետրվար 28 17:30 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հանրապետությունում պետական ​​հեղաշրջման մասին Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ հիմք չունեն, Մոսկվան երբեք նման բանի ակնարկ անգամ թույլ չի տվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի վարչապետի այն պնդումները, որ դուք նշեցիք, որևէ հիմք չունեն,- դիմելով լրագրողին՝ ասաց դիվանագետը,-ռուս պաշտոնյաները երբեք որևէ տեղ թույլ չեն տվել օրինական ընտրված իշխանությունների տապալման կոչեր հնչեցնել»: