ՆԳՆ պաշտոնական հայտարարությունը․ որքա՞ն գումար է ստացվել 7 համարանիշի վաճառքից


ՆԳՆ պաշտոնական հայտարարությունը․ որքա՞ն գումար է ստացվել 7 համարանիշի վաճառքից
Փետրվար 28 16:04 2024

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։

 
 

Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

 

«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։ Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։
Թեմայի շուրջ՝ այսքանը»,-նշել է նա։