Ստեփանակերտում ադրբեջանցիներն ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը


Ստեփանակերտում ադրբեջանցիներն ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը
Փետրվար 27 17:32 2024

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը ահազանգում է․

 
 

«Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որն կանգնեցվել է անվանի երգչի 100 ամյակի կապակցությամբ 2022 թվականին»։ 

 

Լուսանկարներում՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը եւ այդ նույն վայրը այս տավա հունվար ամսին