«Դպրոցը քանդվում է, ուսուցիչները հեռանում են». Երևանի թիվ 130 դպրոցի աշակերտների ծնողների բողոքի ակցիան (տեսանյութ)


«Դպրոցը քանդվում է, ուսուցիչները հեռանում են». Երևանի թիվ 130 դպրոցի աշակերտների ծնողների բողոքի ակցիան (տեսանյութ)
Փետրվար 27 18:58 2024

 

Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի բակում աշակերտների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են, որ նորընտիր տնօրենը աշխատանքից հեռացրել է մի շարք` իրենց մասնագիտությանը լավագույնս տիրապետող ուսուցիչների: Այս մասին հաղորդում է News.am–ը։

Դպրոցի ուսուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչ նոր տնօրենը եկել է, հին մասնագետները, լավ մանկավարժները դիմում են գրել, հեռացել են, իսկ անգրագետ մարդկանց բերել, իրենց տեղն են դրել: Դա անում են թուրքահպատակ գրքերը տպելով:

Մեր նոր տնօրենը, այս երկու տարվա ընթացքում բոլոր լավ մսնագետներին, մանկավարժներին հեռացրեց՝ իր կապրիզների պատճառով: Բոլորը դիմում գրեցին, հեռացան: Հիմա չգիտեմ՝ ինչ է կատարվում, մասնագետ չկա, ռուսերենի ուսուցիչ  գոյություն չունի, գրքերը թրքահպատակ նպատակ ունեն, տպագրողները թուրք են, մնացածն էլ՝ ադրբեջանցի: 5-րդ դասարանից սեռական կյանք են ուզում սովորեցնել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։