Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել «Ծագումով Հայեր» հայրենաճանաչ նախագծի 15-ամյակին


Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել «Ծագումով Հայեր» հայրենաճանաչ նախագծի 15-ամյակին
Փետրվար 27 14:55 2024

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ամփոփվեց «Ծագումով Հայեր» հայրենաճանաչ նախագծի 15-ամյակը՝ «Շառլ Ազնավուրի անվան ոսկե մեդալի» պարգևատրման արարողությամբ:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և աջակցությամբ կյանքի կոչված այս հրաշալի արարողության մասնակիցներին՝ մեր սփյուռքահայ անվանի հայրենակիցներին, Գագիկ Ծառուկյանի ուղերձը և նպատակը մեկն էր՝ հաջորդ մրցանակաբաշխությունը կազմակերպել Մայր Հայրենիքում:  

Ի վերջո այս մեդալների հասցեատերերը մարդիկ են, ովքեր լավ գիտեն Հայաստան անունը բարձր պահելու բանաձևը և ովքեր երիտասարդ սերունդներին հրաշալի օրինակ ունեն փոխանցելու:

 
 

 

 

Video Player