Ես դեմ չեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. Ալեն Սիմոնյան


Ես դեմ չեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. Ալեն Սիմոնյան
Փետրվար 27 12:38 2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեմ չէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն։

«Եթե որևիցե մեկն այլ տարբերակ կառաջարկի, ես պատրաստ չեմ նույնիսկ լսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց  Սիմոնյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում առաջընթաց կա։

«Եթե հանդիպում են, ուրեմն՝ կա»,- ասաց Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ շատ հարցերում էլ հետընթաց կա։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։