«Խաղաղություն՝ առանց զիջումների» կոնցեպտը ենթադրում է, որ երկիրը դուրս է գալու Ադրբեջանի կամակատարի այս կարգավիճակից․ Ղահրամանյան


«Խաղաղություն՝ առանց զիջումների» կոնցեպտը ենթադրում է, որ երկիրը դուրս է գալու Ադրբեջանի կամակատարի այս կարգավիճակից․ Ղահրամանյան
Հոկտեմբեր 14 22:39 2026

«Նիկոլ Փաշինյանի կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ»,- այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ «խաղաղություն՝ առանց զիջումների» կոնցեպտը ենթադրում է, որ երկիրը դուրս է գալու Ադրբեջանի կամակատարի այս կարգավիճակից։

«Մենք հայաստանակենտրոն ուժ ենք, Հայաստանի շահը, հայ ժողովրդի շահը առաջնահերթ է մեզ համար։ Ցավում ենք, որ այս իշխանության վարած ապիկար քաղաքականության, ձախողակ քաղաքականության արդյունքում տարբեր երկրներ կարողանում են ճնշել այս թույլ ղեկավարին։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի նախագահի պահանջների կատարման շքերթը, և այդ ախորժակը չի փակվել, հասել ենք նրան, որ  սակարկության է դրված Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։

Արցախը Նիկոլ Փաշինյանը կարողացավ հանձնել Ադրբեջանին, գործընթացները տարավ նրան, որ իրավիճակը հանգեցրեց պատերազմի, և հիմա հերթը հասել է Հայաստանի սահմաններին։ Ի դեպ, այդ սահմանազատումը, որից դուք քիչ առաջ խոսեցիք, ինչո՞ւ չեն սկսում, շարունակում, վերականգնում այն հատվածներից, որտեղ Ադրբեջանը մեզ տալու բան ունի, իր զորքերը դուրս բերելու խնդիր ունի»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։