Աշակերտների ծնողները դատի են տվել Կրթության նախարարությանը


Աշակերտների ծնողները դատի են տվել Կրթության նախարարությանը
Փետրվար 26 23:45 2024

Հայց է ներկայացվել Կրթության նախարարության դեմ։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Տեղեկացնում եմ, որ 7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարարության:

Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց պատմությունը վարկաբեկող  Ս.Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի գործածությունը երաշխավորելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանը ճանաչել անվավեր (այդ դասագրքի մասով)»,֊նշել է նա։