Փետրվարի 26-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում:










