Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը


Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
Փետրվար 26 15:33 2024

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին վերջինս ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

«Այսօր ԱԺ նախագահը համապատասխան հայտարարությունն արդեն կանի, որից հետո 7-օրյա ժամկետ կա, դրանից հետո, երբ արդեն մանդատս պաշտոնապես վայր դրած լինեմ, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,- ասել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը, Պապոյանը, կուսակցության վարչության որոշմամբ, առաջադրվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում և կտեղափոխվի գործադիր: