ՀԷՑ-ի Մարտունու իրացման բաժնի ճարտարագետն ու էլեկտրամանտյոր տեսուչը տեղափոխվել են հիվանդանոց


ՀԷՑ-ի Մարտունու իրացման բաժնի ճարտարագետն ու էլեկտրամանտյոր տեսուչը տեղափոխվել են հիվանդանոց
Փետրվար 26 11:05 2024

Փետրվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել են, որ «դեմքի շրջանի էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է «դեմքի և վերին վերջույթների էլեկտրական այրվածք» ախտորոշմամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ, անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Ավետիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ առաջին տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Մանուկ Բ․-ն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Կ․-ն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։