Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ


Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպանության հատկանիշներով․ ՔԿ
Փետրվար 26 12:52 2024

Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին 24news –ին  հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: