Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը


Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Փետրվար 26 11:34 2024

Մոտ օրերս կկայանա Ադրբեջանի  և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մյունխենում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո որոշվել է վերսկսել  բանակցային գործընթացը։  Մոտ ապագայում նախատեսվում է Հայաստանի պատվիրակության հետ դեմ առ դեմ անցկացնել  բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է գերատեսչությունների ղեկավարը։