Երբ էլ Հայաստանը կանչի` միշտ գալու եմ. բասկետբոլի ընտրանու անդամ Զարեհ Զարգարյան


Երբ էլ Հայաստանը կանչի` միշտ գալու եմ. բասկետբոլի ընտրանու անդամ Զարեհ Զարգարյան
Փետրվար 26 08:44 2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Զարեհ Զարգարյանը Ալբանիայի դեմ տոնած հաղթանակը հեշտ չի համարում:

«Ալբանիան հասցրել էր տեսնել մեր խաղը, ծանոթ էր մեզ: Եվ մեզ համար ամեն ինչ նրանց կողմից նորություն էր: Բայց այս խաղում կարևորը միասնական խաղն էր, որը մենք ցուցադրեցինք: Ավստրիայի դեմ արտագնա խաղում մրցակիցներն ավելի հանգիստ էին: Սակայն Ավստրիան ֆիզիկապես առավել ուժեղ թիմ էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Զարգարյանը:

Նրա խոսքով` խաղավարտին Հայաստանի հավաքականին հաջողվեց հաղթանակի հասնել զամբյուղից անդրադարձած գնդակներին տիրելու շնորհիվ:

«Թեպետ տարիքով եմ արդեն, սակայն երբ էլ Հայաստանը կանչի` միշտ գալու եմ: Ինձ համար այս մարզաշապիկը հագնելը ամենահպարտ պահերից է»,- շեշտեց նա: