Երևանի Կոմայգու տարածքում համասեռամոլներ են ծեծի ենթարկվել


Երևանի Կոմայգու տարածքում համասեռամոլներ են ծեծի ենթարկվել
Օգոստոս 24 13:48 2017

«Փաստինֆո»–ի տեղեկություններով` նախօրեին գիշեր Կոմայգու տարածքում, որը վաղուց էլ զբոսայգու հետ չի ասոցացվում և առավել հայտնի է համասեռամոլների «կայանատեղի», թեժ վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել:

Մի խումբ անձանց և համասեռամոլների միջև ծեծը հանդարտվել է ահազանգից հետո դեպքի վայր մեկնած ոստիկանների միջամտությամբ:

Տարածքում ծեծկռտուքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատել են նաև ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության բաժնից՝ նշելով, որ ոստիկանությունն ահազանգը ստացել է օգոստոսի 23-ին՝ ժամը 00.55-ին, առ այն, որ նշված վայրում իրենց ծեծի են ենթարկում, հաջորդ ահազանգը ստացվել է ժամը 01.15-ին:

Թե վիճաբանության մասնակիցները քանի հոգի են, ոստիկանությունից չպատասխանեցին, հավելեցին, որ արդյունքում մեկ անձ վնասվածքով դիմել է ԲԿ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, և կատարվում է հետաքննություն: