Սիրելի երևանցիներ, 30 նոր ավտոբուս է համալրել մայրաքաղաքի երթուղային ցանցը․ Տիգրան Ավինյան


Սիրելի երևանցիներ, 30 նոր ավտոբուս է համալրել մայրաքաղաքի երթուղային ցանցը․ Տիգրան Ավինյան
Փետրվար 24 20:41 2024

«Սիրելի երևանցիներ, հանրային տրանսպորտի բարեփոխման շրջանականերում 30 նոր ավտոբուս համալրել է մայրաքաղաքի երթուղային ցանցը»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ արդեն շահագործման է հանձնվել 64 համարի երթուղին, որը Նոր Նորքի 8-րդ զանգվածը կկապի Էրեբունի վարչական շրջանին՝ մինչև «Սասունցի Դավիթ» կայարան․

«Սարի Թաղի «ՊԱԶ»ով գործող 9 համարի երթուղուն էլ կփոխարինի N13 երթուղին՝ նոր «Ժոն Թոնգ» ավտոբուսներով:

Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը համալրել ժամանակակից և հարմարավետ ավտոբուսներով»,- գրել է Ավինյանը։