«Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին»․ France 24-ի լրագրողի հարցը Փաշինյանին


«Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին»․ France 24-ի լրագրողի հարցը Փաշինյանին
Փետրվար 23 23:42 2024

Արդյո՞ք Հայաստանի վարչապետը վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ «France 24» հեռուստաալիքի լրագրողի այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի պատասխանել՝ հայտարարելով, որ «իրենք միջպետական հարաբերությունների մեջ են»։

 

«Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկար հարաբերությունների պատմություն: Այդ հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ: Մենք այդ ավանդույթների շրջանակում ենք»,- ասել է Փաշինյանը և, ի պատասխան հարցին՝ արդյոք հիմա շփում ունի Պուտինի հետ, հայտնել, որ այո՝ վերջին անգամ դեկտեմբերին են շփում ունեցել: