Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել․ հերքում


Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել․ հերքում
Փետրվար 23 15:35 2024

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 23-ին՝ իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-այս մասին 24News-ին հայտնեցին ՊՆ-ից:

Ավելի վաղ Ադրբերջանի ՊՆ հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ կրակ է բացել Քարվաճառում տեղակայված ադրբեջանական զորքերի ուղղությամբ: