ՏԱՍՍ-ի հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներում պարզաբանել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։
«Այս պահին որևէ շփում չկա և չի եղել, բայց աշխատանքային շփումների շրջանակներում, իհարկե, մենք մեր հայ բարեկամներից կպարզենք, թե ինչ նկատի ուներ, ինչպես են գործերը։ Այդ պատճառով մենք շարունակելու ենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։
Դրանից հետո ՀԱՊԿ քարտուղարությունը հայտնել է, որ այդ մասով հայտարարություններ չեն եղել Երևանից










