Երևանը ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ մասնակցության սառեցման վերաբերյալ․ Պեսկով


Երևանը ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ մասնակցության սառեցման վերաբերյալ․ Պեսկով
Փետրվար 23 14:18 2024

Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի հետ շփումներում հստակեցնել իրավիճակը ՀԱՊԿ-ում իր մասնակցության հետ կապված։

Հիշեցնենք, որ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի մասնակցությունը ՀԱՊԿ-ին։

Դրանից հետո ՀԱՊԿ քարտուղարությունը հայտնել է, որ այդ մասով հայտարարություններ չեն եղել Երևանից։